Եղեգնաձորի Երկրագիտական Թանգարան
Եղեգնաձորի միակ թանգարանը, որը իր կարևոր դերը ունի մշակութային և գիտական կյանքում, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանն է։ Այն հիմնադրվել է դեռևս 1968թ-ին և ընդգրկված է Եղեգնաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Թանգարանի նոր մասնաշենքի ճարտարապետը Թամարա Կաժոյանն է։ Ներկա պահին ցուցանմուշների քանակը հատում է 9435-ը։ Այստեղ կարելի է ծանոթանալ հնագիտության, ազգագրության, դրամագիտության, անձնական ֆոնդերի, քանդակի, բնության և այլ բաժինների հետ։
Մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագիտության բաժինը։ Այստեղ կարելի է տեսնել տարբեր ժամանակների Վայոց Ձորի մարզում հայտաբերված եզակի պատմական նմուշներ։ Ազգագրական հավաքածուն պատմում է 17-20-րդ դարերի պատմության, կենցաղի, սովորությունների, հավատալիքների մասին։
Հաճախ անցկացվում են մշակութային, պատմական գիտական հետազոտություններ։ Պարբերաբար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ և կրթական ծրագրեր։
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00
Շաբաթ՝ 11:00-16:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն 1000 դրամ է։
Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն/անգլերեն/իտալերեն/գերմաներեն 1500 դրամ է:
Տեղացիների համար
Մուտքի տոմս - 700 դրամ
Երեխաների տոմս - 500դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։
Օտարերկրացու համար
Մուտքի տոմս - 1000 դրամ